-
21.10.2024|
13:33
Պատմության համար ընդամենը մի թյուրիմացություն, մի դուրսպրծուկ ցանկանում է ապացուցել, որ անիմաստ է եղել մեր ողջ ազգայինը. սեփական դիմագիծ (ինքնություն) ու սեփական պետություն ունենալու ձգտումը և 5-հազարամյա արյունոտ ու քրտնաջան մեր մաքառումը դրանց համար։
-
21.10.2024|
13:19
Ցավոք, մենք ապրում ենք ամոթի և պատասխանատվության զգացումի լուրջ դեֆիցիտի պայմաններում, երբ մարդիկ ինչ ուզում խոսում և ինչ ուզում անում են՝ առանց ամոթի խայթի ու պատասխանատվության զգացողության...
-
21.10.2024|
10:38
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն անիրատեսական և անընդունելի է համարում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը, որում դեռևս համաձայնեցված չեն մի քանի կարևոր հոդվածներ․ «Նույնիսկ վաղն անավարտ, կիսատ համաձայնագրի ստորագրման առաջարկը ոչ միայն անիրատեսական է և անընդունելի, այլև՝ ապակողմնորոշող։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն պայմանագրի նախագծի մի քանի կարևոր դրույթ, որոնք բաց են, առանց որոնց փաստաթուղթը կլինի կոպիտ և թերի»։
-
20.10.2024|
14:07
Երբ ես ասում եմ՝ սպառող, ոչ թե ապրանք, այլ երկիրը սպառողներին նկատի ունեմ: Թվում է, թե ի՞նչ արտառոց բան կա, մարդիկ ցանկանում են ավելի լավ ապրել, ավելի շատ բան ունենալ...
-
20.10.2024|
11:02
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել է «պետական սահման, խաղաղություն ու անվտանգություն, բայց` փոքր հատվածում»:
-
19.10.2024|
15:29
ՔՊ-ն սկսել է նախընտրական թատրոնը, ավելի ճիշտ՝ նիկոլն արդեն իրեն գցել է գյուղեգյուղ եւ տնետուն, շուտով նաեւ կտուրների վրա սելֆիներ կանի, ամեն գնով պատրաստ՝ մարդկանց եւս մեկ անգամ խաբել, ստել, մանիպուլացնել։
-
18.10.2024|
22:16
Մի երկրում, որտեղ հորդ անձրևը կամ ձյունը ամեն անգամ տակնուվրա է անում մայրաքաղաքի երթևեկությունը, իսկ Լարսի մի քանի օր փակվելը կաթվածահար է անում երկրի ողջ տնտեսությունը, մեծ-մեծ բաների մասին խոսելն անմեղսունակություն է:
-
18.10.2024|
20:14
Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. ադրբեջանական մամուլն անընդհատ հարստացվում է առաքելության նկատմամբ քննադատական, իսկ որոշ դեպքերում` վիրավորական բնույթի նյութերով, իսկ ադրբեջանական սահմանային դիտարկման համակարգերով արված անորակ լուսանկարները, որոնք ֆիքսում են եվրոպացիների մոնիթորինգի գործընթացը, ծաղրական մեկնաբանություններով ադրբեջանական տարբեր տելեգրամ ալիքներում են հայտնվում:
-
18.10.2024|
13:05
Ընդդիմության երեկվա խորհրդարանական լսումները տեսա, բայց ոչ թե նիստը նայելով, այլ բոլոր խոսնակների ելույթները առանձին-առանձին իրենց էջերում պարտաճանաչ զետեղված...
-
18.10.2024|
12:21
1995 թվականի հուլիսի 5-ին ընտրակեղծիքներով կայացած հանրաքվեով ընդունվեց ՀՀ սահմանադրությունը։ Տասը տարի անց՝ 2005-ին, այն փոփոխության ենթարկվեց, ևս 10 տարի անց՝ 2015-ին, Սահմանադրությունը նորից փոփոխության ենթարկվեց, պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Հայաստանը դարձավ խորհրդարանական կառավարման, այսինքն՝ կոլեկտիվ անպատասխանատվության երկիր։
ած են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am